FASHION

ԱՅՍ ԱՄՌԱՆ 5 ԱՄԵՆԱՆՈՐԱՁև ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐԸ

18. 07. 2018

collage

 

Պայուսակը նորաձև կերպարի բաղկացուցիչ մասնիկներից մեկն է: Ամառային կերպարները բացառություն չեն, ընդհակառակը, սա լավ առիթ է ամենահետաքրքիր մոդելները փորձելու համար: Ահա այս ամռան 5 ամենանորաձև պայուսակները:

 

Հյուսած պայուսակ: Բնական գործվածքներից հյուսած պայուսակները այս ամռան հիթն են: Ակտուալ են մոդելի տարբեր չափսերը, ձևերն ու երանգները:

1

Կլոր պայուսակ:  Այս մոդելները փոքրիկ թմբուկ են հիշեցնում: Գեղեցիկ, ոճային տեսք են հաղորդում, բացի դա էլ բավականին տարողունակ են՝ չնայած ձևին: Այս մոդելը կարող է ամենատարբեր գույների ու մատերիալի լինել, սակայն ավելի ակտուալ է ծղոտը:

2

Փոքրիկ պայուսակ: Այս տարբերակը շատ հարմար է որևէ միջոցառման ներկայանալիս: Ընտրիր ամենատարբեր գույների մոդելները: Հիանալի են նայվում արտահայտիչ բռնակով կամ փականով տարբերակները:

3

Կլատչ: Անուշադրության պետք չէ մատնել նաև կլատչերը: Այս ամառ նորաձև են ավելի կոպիտ տարբերակները, իսկ ահա դիզայնի առումով ակտուալ են երկրաչափական պրինտով մոդելները:

4

Դույլ-պայուսակ: Այս տարբերակը կհավանեն նրանք, ովքեր սիրում են տարողունակ պայուսակներ: Այս պայուսակը կապիչներով է և ունի փոքրիկ բռնակներ: Ակտուալ են հյուսված և կաշվե մոդելները:

5