FASHION

ԱՅՍ ԱՄՌԱՆ 5 ԱՄԵՆԱՆՈՐԱՁև ԿՈՇԻԿՆԵՐԸ (PHOTO)

20. 05. 2019

2c2791cd310392b1ae87f497f5712b08

Ամառն արդեն շատ մոտ է, իսկ դա նշանակում է, որ ժամանակ է թարմացնել ամառային կոշիկների հավաքածուն: Ահա այս ամռան ամենաթրենդային կոշիկները:

Բարակ թելիկներ: Այս մոդելը շատ նուրբ ու կանացի կդարձնի ոտքերդ: Մաքսիմալ լակոնիկ մոդելներն աչքի են ընկնում շատ բարակ թելիկներով, որոնք կերպարին կհաղորդեն 90ականների վերջի ու 2000-ականների սկզբի շունչ: Շեշտը դիր ցածր կրունկի վրա, որը հիանալի լուծում է առօրյա ոճի համար:

1

Սպորտային շիկ: Նրանք, ովքեր կարոտել են 90-ականները, կարող են ուրախանալ. Teva սպորտային սանդալները կրկին մեզ հետ են: Դրանք, իհարկե, ստացել են ժամանակակից շունչ: Կարող են համադրվել ինչպես միդի կիսաշրջազգեստների և վերնաշապիկ զգեստների այնպես էլ շորտերի ու ջինսերի հետ:

2

Օձի պրինտ: Այս տարի կենդանական պրինտն ամենուր է: Նորաձև թրենդը չի անցնել նաև կոշիկների կողքով: Այս լուծումը դուր կգա համարձակ աղջիկներին:

3

Քանդակագործ կրունկ: Տարօրինակ, բայց միանշանակ նորաձև կոշիկներ, որոնք գարուն-ամառ սեզոնի ամենաթրենդային մոդելներից մեկն են: Այսպիսի կոշիկներով նույնիսկ ամենապարզ կերպարը կդառնա օրիգինալ ու արիստոկրատ:

4

Թափանցիկություն: Թափանցիկ կոշիկները ևս այս սեզոն շատ ակտուալ են: Նորաձև են ինչպես ցածրակրունկ, այնպես էլ բարձրակրունկ մոդելները:

5