FASHION

ԱՅՍ ԱՄՌԱՆ 5 ԱՄԵՆԱՆՈՐԱՁԵՎ ՋԻՆՍԵ ՏԱԲԱՏՆԵՐԸ (PHOTO)

07. 06. 2019

4f5ddd6c8e6d6b9e937f89f186b63fd3

Ջինսեր. աղջիկների, թերևս ամենասիրելի հագուստը, որը չի ճանաչում ո՛չ եղանակ, ո՛չ ժամանակ:  Ջինսերի հաջողության գաղտնիքը դրանց պրակտիկության մեջ է: Սեզոնի ամենանորաձև ջինսերին կարող ես ծանոթանալ հենց հիմա:

Skinny: Այս մոդելը կընդգծի կանացի ոտքերն ու նստատեղը: Կարևոր կանոն՝ մոդելը պետք է իդեալական համապատասխանի կազմվածքին, այլապես կընդգծվեն ոչ թե առավելություններդ, այլ թերությունները: Այս ջինսերը կարելի է կրել յուրաքանչյուր տեսակի կոշիկի հետ:

1

Boyfriend: Այս ջինսերն արդեն հասցրել են սիրվել աղջիկների կողմից: Թեթև, հարմարավետ, ազատ տաբատները must have է առօրյա կերպարի համար: Այժմ թրենդային են կարճեցրած ու բարձր գոտկատեղով մոդելները:

0670841b030f28591e61d183d9efc8a0

Անգույն, մաշած: Մուգ կամ բաց, ուղիղ կամ լայն, ճղճղած, թե ոչ. Ցանկացած աղջիկ կգտնի իրեն համապատասխան լուծում:

3

Mom: Հասարակ ու ուղիղ ջինսերն արդեն մի քանի սեզոն անընդմեջ բավականին պահանջված են ու հայտնի: Դրանք կարելի է համադրել գրեթե յուրաքանչյուր շապիկի կամ բլուզի հետ, իսկ կոշիկներից առավել ներդաշնակ են կեդերը:

4

Ճղճղած: Շատերը կարծում են, թե այս ջինսերը կարող են միայն առօրյա կերպարի մաս դառնալ, բայց դա այդպես չէ: Ճղճղած Skinny ջինսերը հետաքրքիր տեսք կունենան նաև երեկոյան կերպարի դեպքում:

5