FASHION

ԱՅՍ ԱՄՌԱՆ 4 ԳԼԽԱՎՈՐ ՀԱԿԱԹՐԵՆԴՆԵՐԸ. ԴԵՆ ՆԵՏԻՐ ԴՐԱՆՔ (PHOTO)

07. 06. 2019

0211e7d395f692d8e8985429a61e5bfe

 

Որոնք են այս ամռան ամենագլխավոր հակաթրենդները: Փորձիր խուսափել սխալներից:

Բանդաժե զգեստ: Դեռևս 2000-ականներին ֆրանսիական Herve Leger նորաձևության տունը աղջիկներից նվիրեց բանդաժե սեքսուալ զգեստներ, որոնք կրում էին աստղերն ու գլամուրային այլ դեմքեր: Ժամանակներն անցան, իսկ բանդաժե զգեստները՝ մնացին: Սյս ամառ ուշադրություն դարձրու ավելի նորաձև մոդելների:

Տրիկոտաժե կիսաշրջազգեստ: Տրիկոտաժե կիսաշրջազգեստը կարող է դառնալ աղջիկների թշնամին, քանի որ ընդծգում է մարմնի բոլոր թերությունները: Քո ինչի՞ն է պետք է այդ ամենը:

Գլադիատորի սանդալներ: Անցյալի ևս մեկ հուշ: Դրանց պատճառով արևայրուքդ անհավասար կլինի: Բացի այդ, դրանք կազդարարեն քո ճաշակի բացակայության մասին: Թող դրանք մնան Հին Հունաստանում, իսկ դու ընտրիր նորաձև մինիմալիստական մոդելներ:

Գունավոր լեգինսներ: Եթե այդ տեսքով չես գնում մարզասրահ, այլ պարզապես դուրս ես եկել զբոսնելու կամ որևէ այլ տեղ ես շտապում, ապա հետ դարձիր տուն, զգեստափոխվիր ու նոր միայն դուրս արի տնից: