GIRLS

ԱՅՍ ԱՄՌԱՆ 4 ԱՄԵՆԱՆՈՐԱՁև ՆԵՐԿՎԱԾՔՆԵՐԸ (PHOTO)

21. 05. 2019

f356092824f820a0b69c83930aa1e3d4

Մտածում ես թարմացնել կերպարդ ամռանն ընդառա՞ջ: Առաջարկում ենք ծանոթանալ սեզոնի ամենանորաձև ներկվածքներին:

Մեղրագույն բլոնդ:  Այս ամառ տաք երանգներն ամենուր են: Եթե շիկահեր ես, փորձիր ներկել մազերով ավելի տաք երանգի ինչպես, օրինակ, Ջիջի Հադիդի դեպքում է:

1

Վարդագույն: Ուշադրություն դարձրու այս վառ ներկվածքին, եթե չես վախենում փորձարկումներից: Բաց գույնի մաշկ ունեցողներին կհամապատասխանի փոշոտ վարդի երանգը, իսկ կարամելային վարդագույնը հիանալի կընդգծի ավելի թուխ մաշկը:

2

Ելակագույն բլոնդ: Այս ամառ նմանատիպ ներկվածքը շատ ակտուալ է: Այն շատ շքեղ տեսք ունի, համաշխարհային աստղերը ևս հետևում են նորաձև թրենդային:

3

Մեղրագույն: Եթե բնական երանգների սիրահար ես կամ հոգնել ես չափազանց բաց բլոնդից, ապա այս տարբերակն հենց այն է, ինչ քեզ պետք է:

4