FASHION

ԱՅՍ ԱՄՌԱՆ 4 ԱՄԵՆԱՆՈՐԱՁև ԿՈՄԲԻՆԵԶՈՆՆԵՐԸ (PHOTO)

17. 06. 2019

1fe43d74cae548b93fde4a8a2c2c0008

Կոմբինեզոնն ունիվերսալ իր է, որն ակտուալ է յուրաքանչյուր ամառ: Նախորդ տարվա տենդենցները գրեթե չեն փոխվել: Այս սեզոն գունային առումով որևէ արգելք չկա, ուստի յուրաքանչյուր երանգ նորաձև տեսք կունենա:

Ռոմպեր: Լավագույն մոդելը շորտերով դասական կոմբինեզոնն է, որը հիանալի լուծումէ  առօրյա ոճի համար: Այն կերպարին կանացիություն կհաղորդի, իսկ վառ գույներն իսկակակն ամառային տրամադրություն կտան:

1

Ջինս: Ժանրի դասական լուծումը, ուստօ համարձակորեն կարող ես կրել նաև նախորդ տարվա մոդելները:

2

Բաց ուսեր/մեջք: Եթե կանացի ու էլեգանտ տեսք ես ուզում ունենալ, ապա այս մոդելները լավագույնն են: Կոմբինեզոնը կարող է լինել թե՛ շորտերով, թե՛ տաբատով: Շորտերով մոդելի դեպքում ուշադրություն դարձրու վառ ծաղկային կամ մրգային պրինտերին:

3

Երեկոյան: Այս մոդելները կարելի է կրել նաև ռեստորան գնալիս: Այն պետք չէ համադրել վառ աքսեսուարների հետ, ավելի լավ է նախապատվությունը տալ լակոնիկ ոճին:

4