FASHION

ԱՅՍ ԱՄՌԱՆ 4 ԱՄԵՆԱՆՈՐԱՁև ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐԸ (PHOTO)

17. 05. 2019

11eaa36e9db6a022c355431d658a5b1d

Կերպարի հարցում շատ կարևոր են դետալները, քանի որ նույնիսկ ամենաձանձրալի զգեստը կարելի է հետաքրքիր դարձնել՝ լրացնելով այն օրիգինալ ականջօղերով կամ մազակալով:

Ծովային թեմա: Սա գլխավոր թրենդներից մեկն է, կրիր ծովախեցիներով ականջօղեր, թևնոցներ ու վզնոցներ: Այս զարդերը հիանալի կլրացնեն ամառային թեթև կերպարը: Կարող ես կրել դրանք նաև սպիտակ պարզ շապիկների հետ:

մեկ

Մինիմալիզմ:  Այս սեզոն կարելի է կրել մի քանի բարակ վզնոց՝ տարբեր երկարություններով ու լայնությամբ: Եթե ընտրել ես այս աքսեսուարը, ապա խուսափիր շատ խոշոր ականջօղերից:

երկու

Մարգարտյա նուրբ զարդեր: Ականջօղեր, մազակալներ, վզնոցներ: Սրանք շատ կանացի ու նրբաճաշակ տեսք են հաղորդում կերպարին՝ դարձնելով այն նաև շքեղ:

երեք

Մազերի մետաքյա աքսեսուար: Եվս մեկ շատ կանացի ու նուրբ թրենդ, որը կերպարին շարմ կհաղորդի:

չորս