FASHION

ԱՅՍ ԱՄՌԱՆ 3 ԱՄԵՆԱՆՈՐԱՁԵՎ ՈՒ ՈՃԱՅԻՆ ԿՈՇԻԿՆԵՐԸ (PHOTO)

11. 07. 2019

c68db00ae9a0df6831ae3ab16dd122eb

Ամառային կոշիկները պետք է լինեն հարմարավետ, պրակտիկ և, իհարկե, նորաձև: Այս հավաքածուն պատմում է  ֆրանսուհիների սիրելի մոդելների մասին: Հենց այս կոշիկներն են այս ամառ նորաձև ու ոճային:

Էսպադրիլներ:  Ձեռագործ այս կոշիկները դեռևս տասնամյակներ առաջ կրել են ֆրանսիացի հանքափորները: Հետագայում դրանք դարձել են կանացի զգեստապահարանի մի մասը: Էսպադրիլներն առանձնանում են պրակտիկությամբ ու պարզությամբ, իսկ ամռանը դրանք իսկական փրկություն են: Հյուսվածքային գործվածքը համապաստխանում է թեթև սարաֆաններին, իսկ կավե գործվաքը` լավ տարբերակ է անձրևային օրերի համար: Ջինսերի հետ համադրվում են զամշե մոդելները: Ֆրանսուհիները համադրում են դրանք կարճ կոմբինեզոնների, խոշոր պայուսակների, բնական գործվածքների զգեստների ու կիսաշրջազգեստների հետ:

aa467f11b3f0a81fc93fe8bb6d6b5298

Փոքրիկ կրունկ: Լավ լուծում է կրունկի սիրահարների համար: Նրբաճաշակ այս մոդելները, թեև, վիզուալ ավելի բարձրահասակ չեն դարձնի քեզ, բայց էլեգանտ տեսք կհաղորդեն: Ֆրանսուհիները այս մոդելները սիրում են կրել զբոսնելիս, աշխատանքի գնալիս, մշակութային միջոցառումների հաճախելիս:

2

STAN SMITH սպորտային կոշիկներ: Adidas-ի այս լեգենդար մոդելները դեռևս 70-ականներին գրավել են միլիոնավոր կանանց սրտեր: Այդ ժամանակվանից ի վեր դրանց դիզայնը չի փոխվել: Կոկիկ ձև, հստակ եզրագծեր և հատուկ տակացու: Այն կլրացնի ջինսից ու շապիկից բաղկացած look-ը: Սա հենց այն պարզությունն է, որ սիրում են ֆրանսուհիները:

3