ԽՈՀԱՆՈՑ

ԱՅՍ ԱՄՌԱՆ ՆՈՐ ՀԱՄԵՂ ԹՐԵՆԴԸ. ՌՈԼԼ-ՊԱՂՊԱՂԱԿ

08. 06. 2018

31310875_901952883321557_8145053414099779584_n

 

Ռոլլի տեսք ունեցող պաղպաղակի հայրենիքը Թայլանդն է: Համարվում է, որ առևտրականների կողմից այս մեթոդը հորինվել 90-ականների սկզբում: Եվ ահա հիմա այն նորաձև է աշխարհի տարբեր երկրներում,  նման պաղպաղակ մատուցող սրճարաններն արդեն գրավել են Լոնդոնը, դրանք արդեն բացվում են նաև Մադրիդում:

9413ad82ab02656575f736b21816e8c6

Ո՞րն է այս պաղապաղկի յուրահատկությունը. այն պատրաստվում է հենց ձեր աչքի առաջ, սկզբում տարածելով սառույցի վրա, հետո փաթաթելով: Եվ դրանք նաև զվարճալի տեսք ունեն. միանգամից մի քանի բաժինը գեղեցիկ է նայվում բաժակի, կամ մեծ վաֆլիի մեջ, իսկ եթե ձևավորենք դրանք հատապտուղներով ու մրգերով, ապա Instagram-ում հազարավոր like-երն ապահովված են, եթե, իհարկե, հասցնեք այն լուսանկարել մինչև ուտելը:

66d45617e743706c0fa202dac71ac47a

 

Կարծես թե, մոտ ապագայում պաղպաղակի բաժինը կչափվի ոչ թե գնդերով, այլ ռոլլերով:

2503f04df62fec9ff6ee443605eb54ca