ԱՅՍ ԱՄՌԱՆ ԹՐԵՆԴԸ. ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ՄՅՈՒԼԻՆԵՐԸ

MyCollages (9)

 

Նորաձև կոշիկների ընտրությունն այսօր մեծ է, այնպես որ պետք է ուշադիր լինել թրենդային իրերի հարցում: Այս տարվա ամենանորաձև կոշիկներից մեկը մյուլին է, որը ձեր կերպարին առանձնահատուկ շքեղություն կհաղորդի՝ միևնույն ժամանակ պահպանելով առօրյա ոճը:

0df069065704f295f4ee10e98dd68cfd

04f3fce88c6421ea3263ba342ef53fd1

7d0958cc48c317cde9155e06fa124220

Կոշիկների այս տեսակն առաջացել է անտիկ ժամանակաշրջանում: Դրանք կրել են հասարակության մեջ բարձր կարգավիճակ ունեցող մարդիկ:  17-18-րդ դարերում մյուլիներ էին կրում բարձր խավի նորաձև կանայք, իսկ նրանցից հետո՝ թեթև վարքի կանայք. մյուլիները շատ հեշտ է հանել: Սա բացասական ազդեցություն է ունեցել կոշիկի համբավի վրա, բայց, ինչպես ասում են, ժամանակը ջնջնում է ամեն բան:

09167d295763ab6974c47c72c57417f0

0ed1efa8dd7080bb3d29070c974548e4

Եվ ահա, որոշ ժամանակ անց մյուլին կրկին կարողացել է վաստակել գեղեցիկ սեռի ուշադրությունն ու հարգանքը: Այսօր մենք ապրում ենք բոլորովին այլ ժամանակահատվածում, երբ դժվար է բարձր խավի սահմանագիծ տանել ու հասկանալ ինչն այնտեղ տեղ ունի, իսկ ինչը՝ ոչ:Հիմա մյուլի կարող են կրել բոլոր կանայք: Իսկ նորաձև դիզայներները մեզ առաջարկում են մյուլիի ամենատարբեր մոդելներ: Դրանք կարող են պատրաստված լինել նաև ամենատարբեր մատերիալներից՝ կաշի, զամշ: Կարող են լինել մինիմալիստական ոճում, ինչպես նաև շքեղ դեկորով:

f3375284eb1f8fa0ad2954b4fc6f0c46

975230332a6c3a4b06eda788b1a4d9ea