WOMAN

ԱՅՍ ԱՄՌԱՆ ԱՄԵՆԱՆՈՐԱՁև ՈՒ ՀԵՇՏ ՍԱՆՐՎԱԾՔԸ. ՍՈՎՈՐԻՐ

29. 06. 2018

20180629-scarf-post

 

Փորձագետները վստահ են՝ ամառային սանրվածքը չպետք է իրենից մեծ բարդություն  ներկայացնի: Այս սեզոնին բոլոր թրենդային սանրվածքներն այնքան հեշտ են, որ յուրաքանչյուրը կարող է կրկնել: Այսօր կպատմենք, թե ինչպես ստանալ այս ամռան ամենանորաձև սանրվածքը շարֆի օգնությամբ, որը մազակալի փոխարեն է օգտագործվում:

20180628-trend22

Մետաքսե բարակ շարֆը ունիվերսալ աքսեսուար է, որը կարելի է փաթաթել հյուսքի մեջ, կապել դրանով մազերը, կամ օգտագործել որպես աբադոկ: Այն հարմար է ինչպես կարճ, այնպես էլ երկար ալիքվող մազեր  ունեցող աղջիկներին:

20180628-rosihangtinkton_-1

Օրինակ, Գվիդո Պալաուն, ով մեկ անգամ չէ, որ Dolce & Gabbana ցուցադրությունների համար սանրվածքներ է ստեղծել, պաշտում է օգտագործել շարֆերը վառ, գունավոր պրինտերի հետ՝ որպես մազերի աքսեսուար:Իտալուհիներն, օրինակ, հեշտությամբ բարձրացնում են մազերն ու կապում դրանք շարֆով կամ ժապավենով: Այդպես սանրվածքը շատ խիստ տեսք չի ունենում:

20180628-trend3

Կրկնել այս սանրվածքը շատ հեշտ է. մազերիդ ողջ երկարությամբ ծավալ հաղորդող մուս արա և չորացրու դրանք վարսահարդարիչով՝ հետ գցելով:

20180628-trend4

Պոչիկ արա, ապա ծալիր շարֆն ու կապիր այն մազակալի շուրջ: Եթե անհրաժեշտ է, ֆիքսիր սանվածքը լաքով:

20180628-trend18