PHOTOSHOOT

ԱՅՍ ԱՄՌԱՆ ԱՄԵՆԱԹՐԵՆԴԱՅԻՆ ՄԱՆԻԿՅՈՒՐԸ. 4 ՏԱՐԲԵՐԱԿ

31. 05. 2018

Նուդային կամ թափանցիկ մանիկյուր

Մանիկյուրի ամենաունիվերսալ ու մշտական դիզայններից մեկը թեթև և նուդային լաքն է: Այսպիսի մանիկյուրի կարևոր կետն այն է, որ լաքը պետք է իդեալական ձուլվի մաշկիդ գույնի հետ և չերևա: Նուդային մանիկյուրը երբեմնի հայտնի ֆրանսիական մանիկյուրիի հիանալի փոխարինողն է: Այս տեսակը չի խանգարի որևէ հագուստի ընտրությանը, ընդհակառակը՝ այն նրբորեն կլրացնի յուրաքանչյուր կերպար:

 

1072@763@13389f4ec04264d35a93a6b3236cf8b2-YmI4MTRhYmZlZQ

 

Կպչուն տիպեր

Եթե ավելի օրիգինալ մանիկյուրի սիրահար ես, ապա կպչուն տիպերի շնորհիվ կարող ես հետաքրքիր դիզայն տալ եղունգներիդ: Ի դեպ, սա ավելի կարճ ժամանակ է պահանջում:

 

1072@763@4b6acd94a3a01062da6ab31b1c5cb288-YjE4MDc2NTAyNw

 

Աբստրակցիա և երկրաչափություն

Մանիկյուրի այս տեսակը միշտ ուշադրության կենտրոնում է: Պարզ ու մինիմալիտսական լուծումներով այս դիզայնը կարող է քո կերպարի գլխավոր մասը դառնալ: Այն գեղեցիկ է նայվում ինչպես երկար, այնպես էլ կարճ եղունգներին:

 

1072@763@3ded11d01f42e259891a9d48365e8820-ZWQwODFiZWViOQ

 

Հավերժ դասական

Կարմիրը, բորդոն և սևը այն գույններն են, որոնք մեկնաբանության կարիք չունեն: Դրանք միշտ ոճային ու նորաձև տեսք ունեն: Պետք չէ մոռանալ, որ յուրաքանչյուր պարագայում ամենակարևորը եղունգների և ձեռքերի մաշկի խնամվածությունն է:

 

1072@763@143821bfab8070d778e35acfb08f98cf-NWI4OTJjMDM1Yw