ԱՅՍ ԱՂՋԻԿԸ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ԻՐԱԿԱՆՈՒՄ, ԲԱՅՑ ՆՈՐԱՁևՈՒԹՅԱՆ ԱՍՏՂ Է

collage

 

Առաջին անգամ Շուդուն հայտնվել է Fenty Beauty ինսթագրամյան էջում: Այդ ժամանակ բրենդը վերահրապարակել էր նրա լուսանկարը, և օգտատերերը երկար ժամանակ գուշակում էին՝ իրական է նա, թե՞ ոչ:

660x660_1_ec4d50d20d85594af945671bd7db9251@768x768_0xac120005_16413379831528974344

Արդյունքում հայտնի դարձավ, որ Շուդուն բրիտանացի լուսանկարիչ Քեմերոն Ջեյմս Ուիլսոնի ստեղծագործությունն է: Նա 3D գրաֆիկայի և սեփական երևակայության միջոցով կերպարներ է ստեղծում նորաձևության բիզնեսի ապագա աստղի համար:

29094220_205710680189005_8088531996671737856_n

Վիրտուալ մոդելին պատիվ է ընդձեռնվել նկարահանվել WWD պարբերականի համար: Նկարահանաման համար ընտրված ամբողջ հագուստը ձեռքով է թվայնացված, որի պրոցեսը մեկ ամիս է տևել: Համակարգչի մեջ տեղափոխվե են իրական բրենդների մոդելներ՝ Cushnie et Ochs, The Great Eros և Noon by Noor:

660x660_1_442613163052aa06a0e93fdec9ab1742@720x720_0xac120005_697525111528974058

Նախագծի վրա աշխատել է երկու գրաֆիկ դիզայներ, ովքեր բոլոր կերպարները ստեղծել են Clo ծրագրով:

28159091_527881980927154_2279964456865759232_n

Ուիլսոնը կարծում է, որ Շուդուն ունակ է փոխել նորաձևության աշխարհը՝ իր ներկայությամբ ցույց տալով, որ այդ բիզնեսը բաց է բոլորի՝ նույնիսկ վիրտուալ  ավատարների համար:

28430093_185235288764848_1566531592560574464_n

 

Շուդուն առաջին վիրտուալ աղջիկը չէ. նրա հայտնությունից առաջ համացանցում հայտնի է դարձել բլոգեր Լիլ Միքելան: Նա արդեն 5 նկարահանում ունի տարբեր նախագծերի համար: Կհասնի՞ ու կանցնի՞ արդյոք Շուդուն գործընկերուհուն և մյուս ոչ վիրտուալ մոդելներին, ցույց կտա ժամանակը:

28433988_504108519984853_3517583644262662144_n