SHOW BISS

ԱՅՍՏԵՂ ԵՍ ԿԱՆԳ ԵՄ ԱՌՆՈՒՄ, և ԴՈՒ ՍԿՍՈՒՄ ԵՍ. ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ ԵՌԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ (VIDEO)

30. 04. 2019

56614200_133319597749323_3474173875533090742_n

Իվետա Մուկուչյանը ներկայացրել է  իր նոր՝ «United…The Journey Of A Woman part 3»  անվանումը կրող տեսահոլովակը: Սա եռագրության մաս կազմող ամփոփիչ 3-րդ հատվածն է, որը հենց բաղկացած է երգչուհու անձնական պատմություններից հատվածներ:

Նշենք, որ Իվետան հատուկ գրառումներ անդրադառնում է եռագրության բոլոր հատվածներին: Ահա թե ինչ է գրում երգչուհին այս անգամ. «Այստեղ ես կանգ եմ առնում, և դու սկսում ես: Մենք հայտնվում ենք մի անվերջ շրջապտույտում,  ժամանակ չունենք ներելու, մոռանալու կամ հավատալու մեր ներքին ձայնին,  մենք շարունակում ենք բաղձալ ամենաքաղցր պտուղը՝ չափազանց բարձր կախված մեր գլխավերևում:  Մի՞թե մայր բնությունը դեռ չի ապացուցել, որ խոտն ավելի կանաչ է, երբ ես քեզ հետ եմ պառկում դրա վրա: Մենք ուժեղ ենք, երբ միասնական ենք (#UNITED) և թույլ, երբ մասնատված ենք»:

Նշենք, որ եռագրության առաջին հատվածը վերնագրված և նվիրված է երգչուհու  տատիկին` մայրիկի մորը, ով մահացել է Իվետայի ծնունդից առաջ։

«Ես ցանկանում եմ ձեզ ինձ հետ ճամփորդության տանել։ Սա ճամփորդություն է մի կնոջ ճակատագրի միջով, ով, թեև, կանգնած էր մահվան շեմին, բայց կարողացավ կրկին մուտք գործել կյանք։ Ճակատագիր` կապված ընտանիքների պատմության հետ, հոգի` ժամանակը վրա հասած, բայց ինձ իր գրկում օրորող»,-կիսվել է Իվետան Instagram-ի իր հետևորդների հետ՝ մաս առ մաս ներկայացնելով իր մտորումներն ու պատմությունից հատվածներ: