SHOW BISS

«ԱՅՆՔԱՆ ՀՈՒԶՎԱԾ ԵՄ ԱՅՍՏԵՂ ԼԻՆԵԼ ՈՒ ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԻՆ». ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է (PHOTO)

07. 10. 2019

66676787_152873272564199_884941489396933864_n

Հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը Երևանում է։ Նա Հայաստան է ժամանել մասնակցելու WCIT համաշխարհային համաժողովին։ Չնայած ամբողջ օրվա ընթաքում լրագրողները սպասել են  նրան օդանավակայանում, նա այդպես էլ դուրս չի եկել VIP սրահից և հյուրանոց մեկնել մեկ այլ` նախագահական ելքից:

Ժամանումից մի քանի ժամ անց հայուհին գրառում է արել Twitter-ում. «Երեւանում գրեթե առավոտյան ժամը 3-ն է, և ես չեմ կարողանում քնել։ Ես այնքան հուզված եմ այստեղ լինել և տեսնել բոլորին»։

Снимок

Նշենք, որ Քիմ Քարդաշյանն այս անգամ Երևան է ժամանել ավագ քրոջ` Քորթնի Քարդաշյանի հետ:

Ավելի վաղ նա Twitter-ում հայտնել էր Հայաստան ժամանելու մասին։ «Մոտակա երկու շաբաթների ընթացքում ես կմեկնեմ Հայաստան և հույս ունեմ, որ իմ այցով կնպաստեմ առևտրի ոլորտի զարգացմանը և հայերի համար աշխատատեղերի ստեղծմանը, ներառյալ @skims-ի ապրանքների արտադրությունը ապագայում»,-գրել էր նա: