FASHION

ԱՅՍ ԱՄՌԱՆ ԹՐԵՆԴԱՅԻՆ 5 ԹԱՓԱՆՑԻԿ ԿԻՍԱՇՐՋԱԶԳԵՍՏՆԵՐԸ

01. 06. 2018

Թափանցիկ գործվածքներn այս ամառ ամենաակտուալ թրենդների ցանկում են: Ժամադրության, երեկույթների ու նույնիսկ գրասենյակի համար ընտրիր այս 5 կիսաշրջազգեստներից մեկը:

 

Glamorous (Lamoda)

Այս տարբերակը շատ համապատասխան է որևէ երեկույթի, լրացրու այն որևէ պարզ տոպով և ցածրակրունկ կոշիկներով:

Glamorous

 

Paccio (Lamoda)

Այս տարբերակը կարելի է համարձակորեն կրել նույնիսկ աշխատանքի գնալիս: Որպեսզի կերպարդ շատ տոնական տեսք չունենա, դրա հետ կրիր հասարակ սպիտակ շապիկ և սպորտային կոշիկներ:

Paccio

 

Tommy Hilfiger (Lamoda)

Հայտնի է, որ total white look-ը այս ամռան ամենանորաձև գաղափարներից մեկն է: Սպիտակ ժանյակավոր կիսաշրջազգետը կրիր սպիտակ մետաքսյա տոպով և սպիտակ սանդալներով:

Tommy Hilfiger

 

Patrizia Pepe

Իսկ սա արդեն մի փոքր լուրջ տարբերաի է: Այն կարելի է կրել ավարտական երեկույթին կամ որևէ հարսանեկան արարողության:

Patrizia Pepe

 

KITX (Shopbop)

Եթե չես վախենում համարձակ համադրություններից, ապա ձեռք բեր ալ կարմիր կիսաշրջազգեստ՝ կրելով դրանք առավոտյան սպորտային կոշիկներով, երեկոյան՝ բարձրակրունկներով:

KITX