SHOW BISS

ԱՄԵՆ ԻՆՉ ՇԱՏ ԼՈՒՐՋ Է. ՔԱՆՅԵ ՈՒԵՍԹԸ ՊԱՏՄԵԼ Է ԻՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (VIDEO)

30. 05. 2019

kimkardashianwest-kanyewest-4-12-19-043

Ռեփեր Քանյե Ուեսթը մասնակցել է Դևիդ Լետերմանի շոուին և  անկեղծորեն պատմել  իր հիվանդության մասին։

«Դեղերը հարկավոր է ընդունել ամեն օր, ուզում ես դա, թե ոչ։ Եթե դա չանե,  մի օր կհայտնվես հիվանդանոցում։ Ես ավելի հաճախ եմ հիպերպարանոիկ դառնում, նոպաներ ունենում։ Քեզ թվում է, թե բոլորը խաբում են քեզ, քո վատն են ցանկանում, կառավարությունը գլխումդ սարք է տեղադրել և  ձայնագրում է բոլոր մտքերդ, ամենուր դավադրություն է»,- խոստովանել է Քանյեն:

Peopletalk-ը հայտնում  է, որ ռեփերի  մոտ ախտորոշվել է մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ՝ բիպոլյար խանգարման տեսակներից մեկը, որի դեպքում մարդը մեկ  հայտնվում է դեպրեսիվ վիճակում, մեկ՝ սկսում գրգռվել։ Տրամադրությունը կարող է փոխվել յուրաքանչյուր ժամ։ Ծայրահեղ աստիճանի դեպքում համախտանիշը կարող է հասցնել ինքնասպանության փորձի։

Հիշեցնենք՝ Ուեսթի մոտ նոպաներն առաջին անգամ սկսել են 2016թ.՝ նյարդային պոռթկումից հետո։ Այդ ժամանակ նա խոստովանել էր, որ դեպրեսիայի պատճառով մշտապես մտածել է կյանքին վերջ տալու մասին և անհանգստանում էր, որ այդ պատճառով Քիմը կբաժանվի իրենից։

«Ես գիտեմ՝ ինչ է նշանակում զգալ, որ ցանկանում ես կարգի բերել սեփական կյանքդ, նույնիսկ եթե դա նշանակում է վերջ տալ կյանքիդ սեփական ձեռքերով։ Ես ունեցել եմ այդպիսի մտքեր և ցանկանում եմ կիսվել ձեզ հետ, թե ինչն է ինձ հետ պահել այդ քայլից։ Կանոն առաջին՝ խուսափեք մարդկանցից, որոնք ձեզ ստիպում են մտածել ինքնասպանության մասին»,- Twitter-ում գրել էր նա: