ԱՌԱՎՈՏՅԱՆ ԻԴԵԱԼԱԿԱՆ ՍԱՆՐՎԱԾՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՐԶ ՄԻՋՈՑ

29

 

Առավոտյան շատ ժամանակ չունե՞ս իդեալական սանրվածք ստանալու համար: Փարթամ վարսերը բավական են հմայիչ տեսք ունենալու համար: Պարզիր, թե ինչպե՞ս հեշտությամբ լուծել այդ հարցը:

 

Չոր վարսերդ հավաքիր գլխիդ վերևի հատվածում ու բարձր պոչ կապիր: Ամբողջությամբ մի հանիր դրանք մազակալի միջից, թող 1/3 հատվածը, այնուհետև փաթաթիր պոչը երկրորդ մազակալով և կրկին մի հանիր ամբողջությամբ:

 

Արդյունքում կստանաս երկու փոքր պոչիկ, իսկ երբ առավոտյան արթնանաս ու արձակես վարսերդ, դրանք փարթամ ալիքվող գանգուրների տեսք կունենան: