ԱՄԵՆԱՀԱՄԵՂ ԴԻԵՏԱՆ. 5 ԿԻԼՈԳՐԱՄ՝ 3 ՕՐՈՒՄ

diet

 

 

Այս  դիետան օգնում է կարճ ժամանակահատվածում ազատվել մի քանի կիլոգրամից՝ քիչ քանակով կալորիաների օգտագործման հաշվին։ Բայց քանի որ հիմնական բաղադրիչը կարտոֆիլն է, բավական երկար ժամանակ հագեցածության զգացում կունենաք։

 

Դիետան նախատեսված է 3 օրվա համար, որի ընթացքում կարող եք ազատվել շուրջ 5 կիլոգրամից։ 100 գրամ կարտոֆիլը 75 կալորիա է պարունակում։ Դիետայի ընթացքում օգտագործվում է նաև ցածր յուղայնությամբ կեֆիր, որը կարգավորում է նյութափոխանակության համակարգը, օրգանիզմից դուրս բերում ավելորդ հեղուկն ու տոքսինները և մյուս անպետք նյութերը։

 

Ուշադրություն։ Դիետան բավական խիստ է, և խորհուրդ չի տրվում այն անձանց, ովքեր ֆիզիկապես ակտիվ են և առողջության հետ կապված խնդիրներ ունեն։ Հարկավոր չէ դիետային հետևել երեք օրից ավելի։

 

1-ին օր:Նախաճաշ՝ 1 խաշած կարտոֆիլ՝ առանց աղի, և 1 բաժակ յոգուրտ: Ճաշ՝  2 խաշած կարտոֆիլ՝ առանց աղի, 1 բաժակ յոգուրտ: Ընթրիք՝  2 բաժակ յոգուրտ:

 

2-րդ օր: Նախաճաշ՝  1 բաժակ յոգուրտ: Ճաշ՝  2 խաշած կարտոֆիլ՝ առանց աղի, 1 բաժակ յոգուրտ: Ընթրիք՝  2 բաժակ յոգուրտ:

 

3-րդ օր: Նախաճաշ՝  1 խաշած կարտոֆիլ՝ առանց աղի: Ճաշ՝  1 խաշած կարտոֆիլ՝ առանց աղի, 1 բաժակ յոգուրտ: Ընթրիք՝  1 բաժակ յոգուրտ: