ԱՄԵՆԱԼԱՎ ԾՆՈՂՆԵՐԸ ԴԱՌՆԱԼՈՒ ԹՈՓ 5

2312_sua-nha-gia-dinhՀոգեբանները պնդում են, որ երեխաներին կարելի է մոտ լինել նրանց հետ ժամանակ անցկավնելով: Իհարկե, սրա հետ պետք է համաձայնել: Գնահատեք ամեն պահը, որը անցկացնում եք երեխայի կողքին: Փորձեք միշտ մոտ լինել նրանց, քանի որ չեք փոշմանի այն ժամանակ ի համար, որը ձեր երեխայի վրա եք ծախսում:

1. Խոսեք և լսեք: Երբեք մի անտեսեք ձեզ հետ խոսելու երեխայի ցանկությունը: Նրան անպատասխան մի թողեք, եթե անգամ նա պատմում է մուլտֆիլմ կամ հեքիաթ:

2. Միասին սնվեք: Հետազոտությունները ցույց են տվել, որ միասին ուտելը համախմբում է ընտանիքի անդամներին: Այդ ընթացքում վայելում են ոչ միայն սնունդը, այլև զրույցը:

3. Զբոսնեք, խաղացեք և սպորտով զբաղվեք միասին: Ընտանիքով հեծանիվ քշելը իսկական տոն կլինի երեխայի համար: Զբոսանքը, սպորտային խաղերը իսկական փորձություն են փոքրիկի համար:

4. Մի պատժեք, փոխարենը զիջումների գնացեք: Այս մեթոդը արդյունավետ կլինի: Ցանկացած իրավիճակում հանգիստ և իմաստուն եղեք:

5. Երեխայի կողքին եղեք: Աշխարհում ոչինչ այնքան կարևոր չէ, որքան երեխայի մանկության մի մասը դառնալը: Շատ տխուր է այն փաստը, երբ բաց եք թողնում երեխայի հաջողությունները կամ առաջին քայլերը: