SHOW BISS

ԱՄԱՌԱՅԻՆ 5 ՈՃԱՅԻՆ ՈՒ ՆՈՐԱՁև LOOK՝ ՄԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ (PHOTO)

20. 05. 2019

37732268_209735376381246_1625902282702848000_n

Մանե Գրիգորյանն այն հեռուստահաղորդավարուհիներից է, ովքեր ունեն իրենց յուրահատուկ ոճը: Մանեն սիրում է նորաձև հագուստներ, հետևում է թրենդներին և instagram-յան իր հետևորդներին հաճախ ուրախացնում ոճային կերպարներով:

Citrus.am-ը ուսումնասիրել է հեռուստահաղորդավարուհու ոճն ու առանձնացրել քեզ համար ամառային նորաձև կերպարներ:

Այս լակոնիկ, բայց, միևնույն ժամանակ, ոճային կերպարը ստանալու համար Մանեն ընտրել է ընդամենը 2 գույն. սևի ու կարմիրի համադրությունն ընդունված է դասական համարել, բայց այս դեպքում ստացվել է նաև շատ թեթև կերպար: Փոքրիկ գոտկային պայուսակները շարունակում են թրենդային մնալ, դե իսկ մազերի աքսեսուարները այժմ գերնորաձև են:

1

Ո՞վ է ասում, թե ամռանը չի կարելի կրել մուգ գույներ: Մանեն ընտրել է սև total look՝ լրացնելով այն ծաղկավոր պրինտով:

2

Եվս մեկ նմանատիպ լուծում, բայց այս անգամ արդեն բաց ու վառ գույների համադրությամբ:

3

Սպիտակ ջինսե շորտեր և տոպ, արևային ակնոցներ, արևայրուք ու հյուսքեր. էլ ի՞նչ է պետք ամառային նորաձև look ունենալու համար:

4

Այս անգամ շեշտը դրված է անթև ու երկար վերնաշապիկի վրա: Վանդակավո պրինտը կրկին ակտուալ է: Դե իսկ շորտերի փոխարեն կարելի է կրել թեկուզ կարճ ու կիպ կիսաշրջազգեստ:

5