SHOW BISS

ԱՄԱՌԱՅԻՆ 5 ՆՈՐԱՁև ՈՒ ՈՃԱՅԻՆ ԶԳԵՍՏ՝ ԵՎԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ (PHOTO)

24. 05. 2019

3

Ամռան շոգ ամիսներին հաշված օրեր են մնացել, այնպես որ զգեստապահարանը թարմացնելու ճիշտ ժամանակն է:

Ինչ զգեստներ կրել ամռանը նորաձև ու ոճային տեսք ունենալու համար. այդ հարցում մեզ կօգնի դերասանուհի Եվա Զոհրաբյանը, ով այսօր  Citrus.am-ի դիտակետում է:

Բեժի բոլոր երանգներն այս տարի շատ նորաձև են: Շամպայնի գույն հիշեցնող ատլասե այս նուրբ զգեստը Եվան համադրել է թափանցիկ բարձրակրունկների հետ, որոնք ևս այս ամառ շատ թրենդային են:

6

Առօրյա ոճային կերպար ստանալու համար կարելի է ընտրել երկար ու թեթև զգեստը, որը կարող է նաև լինել սև գույնի: Պարզապես լրացրու այն որևէ վառ աքսեսուարով; Դերասանուհին, օրինակ, ընտրել է կարմիր պայուսակ:

5

Կետիկները շարունակում են ակտուալ մնալ: Եվան ընտրել է oversize ամառային  կարմիր զգեստ, որին յուրահատուկ տեսք են հաղորդում միջին չափսի կետիկները:

2

Ներքնազգեստի ոճով զգեստները կերպարն ավելի կանացի ու գրավիչ են դարձնում: Եթե ուզում ես ոճային տեսք ունենալ, ապա հետևիր հենց Եվայի օրինակին՝ համադրելով զգեստը կոպիտ կոշիկների հետ:

1

Եվս մեկ սև զգեստ, որ շատ հարմար է որևէ երեկույթի ներկայանալիս: Կոկտեյլային այս զգեստը չի կորցնում իր թեթևությունը գործվածքի ու դիզայնի շնորհիվ:

4