SHOW BISS

ԱՄԱՌԱՅԻՆ 5 ՆՈՐԱՁև ՈՒ ԿԱՆԱՑԻ ԶԳԵՍՏ` ՍԻՐՈՒՇՈՅԻ ԿՈՂՄԻՑ (PHOTO)

25. 06. 2019

61303548_446224909492368_5528216756990026783_n

Ամառն արդեն լիովին իր կանոններն է թելադրում. թեթև զգեստները, ցածրակրունկներն ու ոճային աքսեսուարները ամառային look-ի կարևոր դետալներն են:

Նորաձև ինչ թրենդներ, տենցդենցներ ու լուծումներ է բերում իր հետ այս ամառը. առաջարկում ենք  պարզել` ուսումնասիրելով Սիրուշոյի ամառային մի քանի look:

Citrus.am-ը առանձնացրել է երգչուհու 5 նորաձև ամառային զգեստ, որոնք կարող են ոգեշնչել քեզ ստանալ ոճային ու թրենդային կերպար:

Ծաղկավոր պրինտը նորաձև է յուրաքանչյուր ամառ: Այն միանգամից թեթև, ռոմանտիկ ու կանացի տեսք է հաղորդում կերպարին: Սիրուշոն ընտրել է դեղին գույնը: Զգեստի երկարությունը, մեջքի բացվածքն ու նորաձև ալիքվող թևերը  շատ կանացի տեսք են հաղորդում կերպարին: Ի դեպ, բոլորովին պարտադիր չէ այս զգեստը կրել կանացի կոշիկներով: Երգչուհին այն համադրել է սպորտային կոշիկների հետ:

61252054_605993426575055_4062257372980665395_n

Երկար մինիմալիստական ոճի զգեստ` սպիտակ պարզ շապիկի հետ համադրությամբ. վերջերս այս համադրությունը շատ ակտուալ է: Կերպարը կարելի է լրացնել աքսեսուարներով ու սպորտային կոշիկներով: Առօրյա նորաձև look-ը պատրաստ է:

43004681_1957564794536073_3513098934693172152_n

Եվս մեկ կանացի զգեստ` այս անգամ հետաքրքիր ու վառ պրինտով: Այս մոդելը կընգծի կազմվածքի առավելությունները: Միայն թե հաշվի առ, որ նման մոդել կրելու դեպքում իսկապես պետք է հաշվի առնել կազմվածքի առանձնահատկությունները:

60831562_1950032998434835_7000456800886100917_n

Այս սեզոն նորաձև են նաև գծերը: Երգչուհին ընտրել է մինիմալիստական ոճւ զգեստ: Այն կրկին երկար է ու ընդգծում է նրա կազմվածքի առավելությունները:

61424076_1242683655897202_2592931227231486544_n

Ծաղկավոր պրինտի թեման շարունակվում է: Այս անգամ Սիրուշոն կրում է բալագույն նուրբ գործվածքի զգեստ: Մոդելին հետաքրքիր տեսք են հաղորդում նուրբ բացմվածքները:

61189237_178700263129519_636988877680668298_n