SHOW BISS

ԱՄԱՌԱՅԻՆ 5 ՆՈՐԱՁԵՎ ՈՒ ԿԱՆԱՑԻ ԶԳԵՍՏ ՀԱՅՏՆԻ ՀԱՅՈՒՀԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ (PHOTO)

06. 06. 2019

morto

Ամառային շոգ օրերին թեթև ու կանացի զգեստները անփոխարինելի են:

Այս սեզոն նորաձև են պրակտիկ, տարբեր պրինտերով զգեստներ: Սեզոնի թրենդներին հետևում են նաև հայ հայտնիները:

Citrus.am-ը առանձնացրել է 5 նորաձև զգեստներ, որոնք կարելի է կրել ամառային շոգ օրերին:

Սրբուկ: Կարմիր երկար զգեստ, որ կարելի է կրել թե՛ քաղաքում զբոսնելիս, թե՛ լողափնյա հանգստի ժամանակ: Կարմիր գույնն, իհարկե, շքեղություն է հաղորդում զգեստին:

Srbuk

Լիլիթ Բաբասյան: Սեզոնի ամենանորաձև պրինտը ծաղկայինն է: Դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը կրում է ծաղկավոր կարճ զգեստ, որը ևս կարելի է կրել թե՛ որևէ սրճարան գնալիս, թե՛ հանգստի մեկնելիս:

Lilit

Անահիտ Սիմոնյան: Երկար կիսաշրջազգեստ և տոպ. հետաքրքիր ու նորաձև համադրություն՝ երչգուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանի կողմից: Հանդերձանքի պրինտը առանձնահատուկ յուրահատկություն ու շքեղություն է հաղորդում կերպարին:

Anahit

Լիլի Մորտո: Կետիկները կրկին շատ ակտուալ են, և բոլորովին պարտադիր չէ ընտրել սև ու սպիտակ դասական համադրությունը: Մոդել Լիլի Մորտոն կրում է սպիտակ կետիկներով կարմիր երկար զգեստ: Ուշադրություն դարձրու հենց զգեստի գործվաքծին. որքան թեթև է այն, այնքան ազատ ու հարմարավետ կզգաս քեզ:

morto

Սյուզի Մելիքյան: Փոքրիկ սև զգեստը միշտ լավ գաղափար է: Երգչուհի Սյուզի Մելիքյանն առաջնորդվել է հենց այդ գաղափարով ու ընտրել արտահայտիչ բացվածքով կարճ սև զգեստ, որը հիանալի համադրվում է նրա արևայրուքի հետ:

Syuzi