SHOW BISS

ԱՄԱՌԱՅԻՆ 5 ՆՈՐԱՁԵՎ ՈՒ ԿԱՆԱՑԻ ԶԳԵՍՏ`ԱՐԵՆԱ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ (PHOTO)

04. 07. 2019

65676719_562924644239050_1423410017757746404_n

Women΄s Club հումորային նախագիծը համալրվել է նոր անդամով: «Միսս հայուհի 2018» Արենա Զեյնալյանի համար  առաջարկն անսպասելի է եղել:  Արենան ներկայանում է հենց իր կերպարով, շեշտը դրված է նրա իրանահայ ակցենտի վրա:

Citrus.am-ը այս անգամ ուսումնասիրել է Արենայի ինսթագրամյան էջն ու առանձնացրել նրա նորաձև look-երը:

Ահա ամառային նորաձև ու կանացի 5 զգեստ` Արենա Զեյնալյանի կողմից:

Սեզոնի ամենաթրենդային գույներից մեկը դեղինն է, որը համապատասխանում է թե սևահերներին, թե շիկահերներին: Շիկահերների դեպքում կերպարն ավելի արևային ու լուսավոր է դառնում, իսկ սևահերների դեպքում ընդգծվում են դիմագծերը: Միայն թե պետք է հաշվի առնել մաշկի գույնը: Արենան կրում է երկար դեղին զգեստ` լրացնելով այն շագանալագույն գոտիով: Գոտին, ի դեպ, տարվա ամենանորաձև աքսեսուարների շարքում է: Հատկապես նորաձև են հենց զգեստների հետ համադրությունները:

58933511_399804470605300_7391727608799496635_n

Ծաղկային պրինտն ակտուալ է յուրաքանչյուր ամառ: Այնպես որ կարելի է համարձակորեն գնել մի քանի տարբեր զգեստներ: Արենան, օրինակ, կրում է մուգ կապույտ կարճ զգեստ: Նշենք, որ ալիքներն այս ամառ շատ նորաձև են, դրանք կերպարին թեթևություն ու կանացիություն են հաղորդում:

60842696_449216045908566_6576412862160488863_n

Ծաղկային պրինտով ևս մեկ զգեստ` այս անգամ արդեն երկար ու համարձակ բացվածքներով: Մեջքի բացվածքը look-ը ամառային է դարձնում, իսկ ոտքերի բացվածքը կերպարին կանացի ու գայթակղից տեսք է հաղորդում: Այս զգեստը կարելիէ կրել թե երեկույթների ընթացքում` բարձրակրունկներով, թե առօրյայում` սանդալներով:

65050843_723154208143399_4412090245516862052_n

Եվս մեկ կարճ զգեստ` հետաքրքիր լուծմամբ: Թևերն ու պարանոցի լուծումը ենթադրում են երեկոյան look: Ատլասե զգեստները շատ նուրբ են, այս մոդելի օրինակ կարելի է ընտրել այլ` ավելի վառ ու ամառային գույներ ևս:

61079382_874363389564796_8187361963140701585_n

Ամռանը պետք չէ մոռանալ նաև սև գույնի մասին: Ընտրիր, օրինակ, թեթև երկար զգեստներ` ինչպես Արենան: Զգեստն ինքնին պարզ է ու լակոնիկ, կոճակները լրացնում են այն:

45306388_188940375391202_7234230658493479120_n