GIRLS

ԱՄԱՌԱՅԻՆ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ 7 ԳԼԽԱՎՈՐ ԹՐԵՆԴՆԵՐԸ (PHOTO)

29. 06. 2019

image

Եթե սիրում ես նորություններ փորձել ու փնտրում ես նորաձև տենդենցներ, ապա շտապիր ծանոթանալ այս ամռան ամենաթրենդային դիմահարդարմանը:

Փայլող մաշկ: Բնական խոնավ մաշկ` առանց ծակոտիկների ու կետիկների. սա դիմահարդարման նոր ոճ է, որն այս տարի թրենդային է: Հաշվի առնելով այս կարճ ժամանակահատվածում դրա ձեռք բերած հայտնիությունը` վստահությամբ կարելի է ասել, որ այս սեզոն բոլորը կցուցադրեն իրենց հախճապակյա ու սնդուսափայլ մաշկը: Այս թրենդը մեզ մոտ է եկել Հյուսիսային Կորեայից:  Պարզապես տոնային քսուկիդ մեջ ավելացրու մի փոքր խոնավեցնող քսուկ կամ զինվիր հայլայթերով:

մեկ

Մետալիկ դիմահարդարում: Նորաձևության շատ տներ իրենց ցուցադրությունների համար ընտրել են աչքերի արծաթագույն շպարը: Ով գիտեր, որ այս թրենդը մեծ տարածում կգտնի ու արծաթը շքեղ տեսք կունենա ոչ միայն աքսեսուարների տեսքով, այլ նաև աչքերին:

երկու

Նեոնային դիմահարդարում: Չի կարելի հերքել, որ նեոանյին ու վառ երանգները գեղեցիկ են համադրվում ամառային մթնոլորտի հետ: Ահա թե ինչու են դրանք այս սեզոնի գլխավոր թրենդներից մեկը համարվում: Կարևորը չափը չանցնելն է: Ավելի լավ է աչքերի ներքին անկյունը վառ ընդգծել: Կարող եք նաև վառ երանգով ներկել թարթիչների միայն ստորին հատվածը:

երեք

Փայլուն շուրթեր: Փայլուն աչքերով ու շուրթերով քո շքեղ տեսքըն իսկապես ապահովված է: Դրանք մի փոքր գլամուր կդարձնեն կերպարդ:

չորս

Վայրի եզրագծեր: Եթե հոգնել ես դասական սլաքներից ու որևէ նոր բան ես ուզում փորձել, ապա ուշադրություն դարձրու հենց այս թրենդին: Սլաքներն այս սեզոն ավելի կրեատիվ ու գեղարվեստական են դարձել: Այլևս պետք չէ տխրել, երբ սլաքներդ իդեալական չեն ստացվել:

հինգ

Blushadow: Գեղեցկության աշխարհը ցնցած այս տեխնիկան հիմնված է ստվերաներկի ու այտափոշու ձուլման վրա: Պետք չէ դրանց միջև սահմաններ գծել, միացրու դրանք իրար: Կարող ես համադրել նաև տարբեր երանգներ:

վեց

Վեր սանրած հոնքեր: Ժամանակին հաստ հոնքերը եկան փոխարինելու բարակ հոնքերին: Հաստ հոնքերի ևս մեկ թրենդ է այս ոճային տարբերակը: Վեր սանրիր հոնքերդ ու ֆիքսիր դրանք գելով:

յոթ