VIDEO

ԱՄԱՆՈՐՅԱ ՍԵՆՍԱՑԻԱ. ՄԱԿՈԼԵՅ ԿԱԼԿԻՆԸ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ Է ՆՈՐ «ՏԱՆԸ ՄԻԱՅՆԱԿ»-ՈՒՄ

21. 12. 2018

d6ecd74607cb79d93d7ca6ca8cec08d9

«Տանը միայնակ» ֆիլմի աստղ Մակոլեյ Կալկինը տարիներ անց կրկնել է ֆիլմի հայտնի տեսարանները։ Այս անգամ տունը թալանել փորձողներին վախեցնելու հարցում նրան օգնել է Google-ի ձայնային օգնականը։

Home Alone Again տեսանյութում դերասանը ձայնային օգնականին խնդրում է գնումների ցանկին ավելացնել գել, որը նախատեսված է սափրվելուց հետո օգտագործման համար, ինչպես նաև ավելի ուշ իրեն հիշեցնել լվանալ ծնողների անկողնային պարագաները, որոնց վրա ինքնամոռաց թռվռում է։

Հերոսը համացանցով պիցցա է պատվիրում և առանց նկուղ գնալու կարգավորում ջեռուցոմը։  Տեսանյութը YouTube-ում արդեն միլիոնավոր դիտումներ ունի: Համացանցի օգտատերերն արդեն այն անվանել են տարվա լավագույն գովազդը: