DESIGN

ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ 3 ՕՐԻԳԻՆԱԼ ՏԱՐԲԵՐԱԿ

25. 12. 2018

90409a498f1fbd23af09c60d1a6a0e07

Ամանորյա նվերների փաթեթավորումը շատ կարևոր գործընթաց է, որն իսկական տոնական տրամադրություն կարող է հաղորդել: Ներկայացնում ենք 3 հիանալի գաղափար:

Եղևնի, գրություն: Այս հետաքրքիր գաղափարը նախատեսված է ոչ միայն Ամանորի, այլ նաև մյուս տոների համար: Փաթեթավորեք նվերը ձեր նախընտրած թղթով, ապա լրացրեք զարդարանքը եղևնու ճյուղով: Կարող եք նաև նշել նրա անունը, ում պատրաստվում եք հանձնել նվերը:

660x880_1_17fe15a83f8b79200999fcdb7a5ddf0b@1414x1885_0xac120002_730294011545654148

Թուղթ և ժանյակ: Սա ամենաէլեգանտ փաթեթավորումներից մեկն է: Կարի պարագաների խանութներից գնեք ձեր նախընտրած տարբերակը, բայց հիշեք, որ պրոֆեսիոնալները խորհուրդ են տալիս ընտրել հենց սպիտակ գույնը:

660x440_1_c9dd3c50495b1956b086ca4d63993841@1880x1253_0xac120002_10695438561545654634

Փաթեթավորում, դարչնի փայտիկներ ու նարինջ: Սուրբծննդյան փաթեթավորման ամերիկյան ամենահայտնի տարբերակն է: Կարելի է լրացնել զարդարանքը ժապավեններով: Նարինջն ու դարչինը նվերի փաթեթավորումն ավելի ջերմ կդարձնեն:

660x660_1_8250e3e0e911b13002d00e121faafb59@1080x1080_0xac120002_18888368811545655172