SHOW BISS

ԱՄԱԼ ՔԼՈՒՆԻԻ ՈՃԻ 5 ԿԱՆՈՆՆԵՐԸ

10. 01. 2019

aab1b0e20c4211ded2033a94d1a86ef6

Ամալ Քլունին ոճի խորհրդանիշ է: Նա կարողանում է շքեղ կերպարներ ընտրել: Հաճախ նա ավելի շատ է գրավում մամուլի ուշադրությունը, քան իր հանրահայտ ամուսինը: Ոճային կերպար ստանալու գաղտնիքներից մեկը զարդերի ճիշտ ընտրությունն է:

Կանոն 1. Ընդգծված զարդը պետք է միակը լինի: Եթե ընտրում ես խոշոր ականջօղեր, որոնք կերպարիդ գլխավոր դետալն են լինելու, ապա թող դրանք միակ զարդը լինեն: Գոնե պարանոցի ու գլխի շրջանում:

canva-photo-editor (3)

Կանոն 2. Պարտադիր չէ հագուստի գույնին համապատասխան: Վառ ու արտահայտիչ զարդերը բոլորովին պարտադիր չէ ընտրել հագուստի գույնին համապատասխան: Փորձիր հարցին կրեատիվ լուծում տալ, օրինակ, ընտրիր շրթներկիդ գույնի ականջօղեր:

2 amal

Կանոն 3. Ձև կամ երկարություն: Արտահայտիչ ականջօղերը կարող են լինել ոչ շատ երկար, բայց խոշոր: Կարող է լինել նաև հակառակ տարբերակը: Կարևոր է ընտրել տարբերակներից մեկը, պետք չէ ընտրել երկար ու միաժամանակ խոշոր ականջօղեր, հակառակ դեպքում, ականջները կախված տեսք կունենան:

canva-photo-editor (1)