ԱՂՑԱՆ ՄՍՈՎ և ԼՈԲԻՈՎ

Թեև այ1383896593_salat-iz-krasnoj-fasoliս աղցանը պարունակում է նվազագույն բաղադրիչներ, այնուամենայնիվ այն սննդարար է և համեղ: Ցանկացած տոնական սեղանին այն շատ հաճելի և տեղին կլինի:
Պատրաստման համար հարկավոր է՝
3 հատ կարտոֆիլ
3 հատ ձու
200գ միս
4ճ. գդալ պահածոյացված սպիտակ լոբի
1 փունջ կանաչի
120մլ մայոնեզ
Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
Խաշած կարտոֆիլը կտրատել՝ վերածելով խորանարդիկների և լցնել տարայի մեջ: Ձուն մաքրել կճեպներից և կտրատել ու լցնել կարտոֆիլի վրա: Ապա միսը, ևս, բաժանել խորանարդիկների, լցնել լոբին, կտրատել կանաչին և ավելացնել մյուս բաղադրիչները: Վերջում համեմել աղով:
Բարի ախորժակ