2 ՇՈՒՆԸ, ԿԱՏՈՒՆ ՈՒ ՈԶՆԻՆ ՓՐԿԵԼ ԵՆ ԱՂՋԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ՊԱՀԻՆ. ԻՆՉՊԵ՞Ս

գլխավոր նկար

 

Սկզբից  Ջեննիֆերն ընկերացել է Ուոթսոնի, հետո Կիկոյի, Գարրիի ու, վերջապես, Լոնդոնի հետ: Եվ, ինչպես պարզվել է, նրանք ընդհանուր հետաքրքրություն ունեն՝ ճանապարհորդությունները: Այս պատմությունը հարյուրավոր այլ պատմությունների նման կլիներ,  բայց… Ուութսոնն ու Կիկոն շներ են, Գարրին՝ կատու, իսկ Լոնդոնը՝ ոզնի: Ծանոթացեք այս անսովոր խմբի հետ, որը ճանապարհորդում  է ԱՄՆ-ի տարբեր անկյուններով:

23161425_876946902483016_6440745833393553408_n

 

Ուոթսոնը անգլիական ռետրիվեր է: Ջեննիֆերի ընկերը շանը նվիրել է աղջկան, որպեսզի վերջինս  կյանքի դժվարին պահին հոգեբանորեն աջակցի նրան: Հենց այդպես է  այս մեծ ընկերության սկիզբը դրվել:

25024150_399700393802176_9209421055364431872_n

 

Կիկոն գրեթե 7 տարեկան է, նա միացել է Ջեննիֆերին ու Ուոթսոին, երբ 4 տարեկան էր: Դրանից 3 տարի առաջ շունը կորել էր ու թափառում էր ԱՄՆ-ում, մինչև չհայտնվեց նոր տիրուհու մոտ: Սկզբում նա շատ անհանգիստ էր ու չէր կարողանում հարմարվել նոր տանը:

28751548_278852782651571_5279165730552545280_n

 

Ջեննիֆերը Ուոթսոնին կոչում է «գրկող», իսկ Կիկոյին՝ «համբուրող», որովհետև առաջինը շատ է սիրում գրկել ընկերոջը, իսկ Կիկոն համբուրվելու սիրահար է: Ուոթսոնը նաև շատ է սիրում լողալ ու փայտ կռծել, իսկ նրա ամենասիրելի զբամունքը առավոտյան քթով աղջկա դեմքին խբելն է, որպեսզի նա արթնանա:

29094554_1984189951835311_1013563430897975296_n

 

Հարրիին Ջեննիֆերը որդեգրել է, կատուն միանգամից ինտեգրվել է նոր խմբին: Եվ, կարծես, որևէ մեկն այստեղ չի էլ հիշում, որ նրանք հակառակ ճամբարներից են: Իսկ վերջերս խմբին է միացել  ևս մեկ անդամ՝ Լոնդոնը, ով միանգամից դուր է եկել բոլորին: Լոնդոնն աղջիկ է:

29093602_1910083072370172_3330615553134952448_n

 

Ամեն անգամ, երբ Կիկոն սկսում է նյարդայնանալ, Ուոթսոնը գրկում է նրան ու հանգստացնում, վերջինս օր օրի ավելի երջանիկ է դառնում:

31449151_207308173388975_5650594609684807680_n

 

Ջեննիֆերն ասում է, որ չէր պատկերացնում նման մաքուր ու անսահման սեր, մինչև նրա կյանքում չհայտնվեցին իր չորքոտանի ընկերները, որոնք օգնում են մեկը մյուսին հաղթահարել սեփական տագնապներն ու իսկապես երջանիկ լինել:

30076793_364138554076222_2265021479663960064_n