ԱՂՋԻԿՆԵՐԻ TOP10, ՈՐՈՆՑ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՏԱՆԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ

661346

 

Պետք չէ կարծել, որ եթե դու սիրուն մռութ ունես, կարողանում ես բորշ պատրաստել, իսկ անկողնում քեզ նմանը չկա, ապա բոլորը պետք է ոտքերդ ընկնեն: Աղջիկը կարող է վերոնշյալ ոչ մի բանը չկարողանա անել, կարևոր է այլ բան. դու պետք է զուգընկերոջդ լիակատարության և հարմարավետության զգացողություն նվիրես: Նա քո կողքին պետք է իրեն յուրահատուկ, սիրված ու ուժեղ զգա: Ինչպիսի՞  կանանց տանել չեն կարողանում տղամարդիկ. ներկայացնում ենք աղջիկների TOP 10, որոնցից տղամարդիկ ուզում են հեռու փախչել:

 

1.Միսս դեպրեսիա

Նա ապրում է երկու վիճակում՝ ձանձրույթ և դեպրեսիա: Այսօր նա կարոտում է իր երիտասարդությունը, վաղը՝ բողոքում չստացված կարիերայից, մեկ շաբաթ հետո կտակ գրում, որում իսկական հրեշ է ներկայացնում իր զուգընկերոջը: Եվ կապ չունի, որ այդ խեղճը փորձել է նրան ամեն կերպ աջակցել ու դուրս բերել դեպրեսիայից: Վճիռը մեկն է՝ մեղավոր է: Յուրաքանչյուր առողջ տղամարդ իր կողքին ուզում է երջանիկ կնոջ տեսնել, այլ ոչ թե հոգեբուժարանի հիվանդի: Դե, իհարկե, չենք մոռանում, որ շատ հաճախ հենց տղամարդիկ են կանանց հասցնում հոգեբուժարանի դռների մոտ (բայց այս մասին՝ մեկ ուրիշ անգամ):

800ec240cf0ee8e0d563ca2b90a08569

2.«Ուզում եմ ամուսնանալ»

Ոչ բոլորն են պատրաստ հրաժարվել իրենց ազատությունից: Նա հենց առաջին ժամադրությանը հարցը ուղիղ է դնում. կա՛մ ԶԱԳՍ, կա՛մ՝ «մնաս բարով»: Նրա գլխում արդեն ամեն ինչ ծրագրված է՝ երեխաների քանակը, տան ինտերիերը, աշխատավարձի չափը: Սա իսկապես կարող է վանել:

29b0865af7cf785406bac210e3e34932

3.Անկախ-կին

Նրա հետ հետաքրքիր է, բայց ոչ անվտանգ: Նա իրեն լավ է զգում միայնակ, նա ամեն բան կարող է ինքնուրույն անել, ինչի մասին անդադար կրկնում է՝ սպանելով ռոմանտիկան: Ինչ-որ բան այնպես չե՞ս արել, սահմանափակել ե՞ս նրա ազատությունը, ակնարկե՞լ թերությունների մասին, ուրեմն հաջողություն, նա շատ արագ քեզ փոխարինող կգտնի, որովհետև նա իր մեջ փոխելու ոչինչ չունի, նա արքայադուստր է, որի իդեալին պետք է համապատասխանել: Տղամարդիկ հեռանում են, քանի որ նրա կողքին դժվար է կարևոր ու պետքական զգալ:

b154e10efc8efb8d5d99858f194bc589

4.Փոքրիկ դատարկագլուխ

Այս ցանկում ոչ միայն գեղեցիկ դատարկագլուխներն են, այլ նաև սովորական կանայք, ովքեր երեխաներ ունենալուց ու ճաշ պատրաստելուց բացի ուրիշ ոչինչ չեն կարող առաջարկել: Առաջին հայացքից նա կարող է բարի ու հոգատար թվալ, բայց որոշ ժամանակ անց տղամարդը հասկանում է, որ նա չունի ո՛չ հետաքրքրություններ, ո՛չ նպատակներ, ո՛չ խորություն:

966e881aea8977613d0cdaa95af3d292

5.Ամենագետիկ

Նա ամեն ինչի փորձագետ է, ամեն ինչ գիտի:  Ստիպված պետք է անընդհատ լսել նրա քարոզները՝ հարաբերությունների, աշխատանքի, ընկերների մասին: Նա ամեն ինչի մասին կարդացել է, ամեն ինչից գլուխ է հանում: Տղամարդը նրա կողքին իրեն երեխա է զգում, ով ոչինչ չգիտի և միշտ սխալ է:

efd98a080b64230ac3246276f0002b2b

6.Սառցե թագուհի

Նա այքան պասիվ է հարաբերություններում, որ հենց սկզբից տղամարդն ամեն բան վերցնում է իր ուսերին՝ զրույցի թեմա ընտրել, հանդիպումներ կազմակերպել, զարմացնել, սիրել: Եվ ոչ մի բան նա չի ստանում այդ ամենի փոխարեն: Նա ոչ մի ընդառաջ քայլ չի անում, չի ցույց տալիս որևէ զգացմունք, վերաբերմունք: Ավելորդ է ասել, որ ամեն ինչ չափ ու սահման ունի:

40e4a5f10a794c26e8c45ae2dbe5776c

7.Մշտապես խառը աղջիկ

Նա կարող է ամենախելացի ու գեղեցիկ աղջիկը լինել, բայց նրա աստղը չի շողում: Նրա կյանքում ամեն ինչ ըստ գրաֆիկի է՝ տուն, ընտանիք, աշխատանք: Նա չունի զվարճանալու, սիրելու ժամանակ: Նա պետք է ավարտի համալսարանը, հետո աշխատանք գտնի, հետո փրկի իրենց շենքի կատվիկներին, հետո սլանա ընկերուհու մոտ՝ նրան փրկելու ու այդպես շարունակ: Երևի հենց այդ պատճառով էլ նրա դեմքը միշտ թթված տեսք ունի, աչքերը հոգնած են: Եվ այստեղ հարց է առաջանում. եթե նա իր համար ժամանակ չունի, էլ որտեղի՞ց պետք է ժամանակ գտնի տղամարդու համար:

4496040edf0dc2795263f88cc511d330

 8.Քամի

Այս կոնջ տրամադրությունը անընդհատ փոխվում է՝ սթրեսի ենթարկելով շրջապատին: Այսօր նա կարևոր որոշում է ընդունել, որի մասին վաղը կմոռանա: Առավոտյան ընդմիշտ սիրելու երդում է տվել, երեկոյանը՝ ֆլիրտ սկսել ուրիշի հետ: Նրա հետ տղամարդը հարմարավետ ու ստաբիլ չի զգում իրեն:

838c4530362e4974d697480ff663833d

9.Մեծ բեմի դերասանուհի

Հանելուկային կինը զգում  ու գրավում է, բայց եթե նրա զգեստապահարանում չափազանց շատ դիմակներ կան, դա արդեն զգուշանալու առիթ է: Յուրաքանչյուր խաղ մի օր ավարտվում է: Իսկ բեմադրությունների տեղը թատրոնն է:

6745a38db20584f90242fa7118ecda82

10.Հոգատար մայրիկ

Այսպիսի աղջիկները ամեն ինչ վերահսկելու սովորություն ունեն: Նա միշտ պետք է իմանա՝ որտե՞ղ ես, ի՞նչ ես անում, ո՞ւմ հետ: Ո՞ւմ հետ է տղամարդը շփվում աշխատավայրում, ի՞նչ է ուտում ընդմիջմանը, ի՞նչ է կրում առօրյայում: Այպսիսի կնոջից տղամարդը կիլոմետրերով հեռու փախչելու ցանկություն է ունենում: Հիշեք, որ նրան երկրորդ մայր պետք չէ:

9d2c3ba0f7575a0828e0137c3bd8fd29