GIRLS

ԱՂՋԻԿՆԵՐԻ 5 ՍԽԱԼ, ՈՐ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՆՈՒՄ ԵՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏՂԱՆԵՐԻՆ

16. 05. 2019

image

Հաճախ, մենք նույնիսկ չենք էլ նկատում, թե ինչպես ենք ազդում տղամարդկանց նյարդերին:

-Դու հեռու ես նրանից՝ զգացմունքայնորեն: Տղամարդու համար ֆիզիկական ու հոգեբանական մտերմությունը բոլորովին տարբեր բաներ են: Սեքսն իր տեղն ունի, իսկ սերն՝ իր, և հաճախ դրանց կարևորությունը խառնվում է իրար:

-Դու վիճում ես նրա հետ: Նրա համար դա ժամանակի անիմաստ վատնում է: Տղամարդիկ տանել չեն կարողանում, երբ սովորական խոսակցությունը վերածվում է վեճի:

-Դու կենտրոնացած ես ինքդ քո վրա: Աշխարհը քո շուրջ չի պտտվում: Տղամարդը խաղալիք չէ, որը միշտ  պետք է կատարի քո ցանկությունները:

-Դու շատ ժամանակ ես պահանջում: Դու միակ մարդը չես նրա կյանքում: Եթե նա չի ուզում իր ողջ ժամանակը քեզ հետ անցկացնել, ապա դա չի նշանակում, թե նա չի սիրում քեզ:

-Քո պահվածքն անտրամաբանական է: Սկզբում դու անում էիր այլ բան, իսկ հետո՝ բոլորովին այլ: Դա ոչ միայն նյարդայանացնում է տղամարդկանց, այլ նաև վախեցնում: