GIRLS

ԱՂՋԻԿՆԵՐԻ 5 ՀԱՏԿԱՆԻՇ, ՈՐ ՄԱԳՆԻՍԻ ՊԵՍ ՁԳՈՒՄ ԵՆ ՏՂԱՆԵՐԻՆ

25. 05. 2019

d65d12801b7f7334dbd7c27721a6479d

Գեղեցկությունից ու սեքսուալությունից բացի կան մի շարք այլ հատկանիշներ, որոնք մագնիսի պես ձգում են տղամարդկանց:

Լավատեսություն: Լավատեսությունն իսկապես գրավիչ է: Որևէ մեկին դուր չի գալիս, երբ իր ականջի տակ անդադար փնթփնթում կամ նվնվում են: Եթե փորձես հարաբերությունների հենց սկզբից երջանիկ լինել, ապա սերն ավելի մեծ երջանկություն կբերի քեզ:

Հոգատարություն: Հոգատարությունը հաճելի է յուրաքանչյուրին: Հոգատարությունը խոսում է մարդու բարության մասին: Բայց հիշիր, որ երբ անցնում ես սահմանը, սիրելիից վերածվում ես մայրիկի:

Զուգընկեր լինելու կարողություն: Երբ տղամարդը զգում է, որ դու նրա կողքին ես, դա նրան մեծ ուժ է հաղորդում: Քեզ հետ կարելի է հաղթահարել յուրաքանչյուր դժվարություն: Դու միայն չես պահանջում, այլ պատրաստ ես ինքդ էլ մեծ ջանքեր գործադրել ձեր համատեղ կյանքի համար:

Ինտելեկտ: Տղամարդկանց իսկապես տհաճ է գործ ունենալ դատարկ տիկնիկների հետ: Նրանք կարող են միայն սկզբում գրավիչ թվալ, բայց հետո՝ երբեք: Մի սահմանափակվիր միայն ճաշ պատրաստելու մասին մտքերով: Տղամարդիկ հարգում ու հիանում են խելացի աղջիկներով:

Անկախություն: Անկախությունը խոսում  է աղջկա ինքնաբավության և կայացած լինելու մասին: Խոսքն, իհարկե, ամեն ինչ միշտ ինքնուրույն կարողացող աղջիկների մասին չէ: Բայց հաճելի է, երբ կինը գիտի ինչ է ուզում ու ինչպես հասնել իր ուզածին: