GIRLS

ԱՂՋԻԿՆԵՐԻ 4 ՏԵՍԱԿ, ՈՒՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏՂԱՆԵՐԸ ՓԱԽՉՈՒՄ ԵՆ

17. 05. 2019

db01d89c8ad2b2fa0da0b285127f19a1

Հարաբերություններում տղամարդիկ տեսնում են մեր տարբեր կողմերը: Շատ կանայք չեն հասկանում, թե ինչու են փչանում հարաբերությունները: Ահա, թե ինչն  է վանում տղամարդկանց:

Երբ կինը փորձում է  ամեն ինչ ինքնուրույն անել: Նա ուզում է վերահսկել հարաբերությունները, ցույց տալ տղամարդու իր տեղը, լուծել խնդիրները: Կապ չունի, որ այդ ամեննն արվում է լավ մտադրություններով, տղամարդուն այդ ամենը հունից հանում է:

Երբ կինն իրեն մայրիկի պես է պահում: Նա պաշտում է իր տղամարդուն, պտտվում նրա շուրջ ու միշտ անհանգստանում, հավատում, որ իր տղամարդը որևէ վատ բան չի կարող անել: Այսպիսի կանայք հարաբերություններում ստանձնում են ողջ պատասխանատվությունը՝ համարելով, որ պարտավոր են այդպես վարվել:

Երբ կինն անդադար տառապում է: Հեքիաթային սյուժեն, իհարկե, վատը չէ. Տղամարդը հանդիպում է կնոջ, փրկում նրա, իսկ հետո նրանք ապրում են երկար ու երջանիկ: Ռոմանտիկ է հնչում, բայց երկար չի աշխատում:

Երբ կինն իրեն թագուհու նման է պահում: Ուզում է, որպեսզի իրենով հիանան: Այսպիսի կանայք ուզում են լինել իրենց տղամարդու միակ գանձը: