GIRLS

ԱՂՋԻԿՆԵՐԻ 3 ՏԵՍԱԿ, ՈՒՄ ՊԱՇՏՈՒՄ ԵՆ ՏՂԱՆԵՐԸ

19. 09. 2019

image

Փաստ է, որ տղամարդկանց տարբեր աղջիկներ են դուր գալիս: Ոմանք նախընտրում են համեստ ու հնազանդ աղջիկների, մյուսներին էմոցիաներ ու կիրք է հարկավոր: Բայց կա 3 հիմնական տեսակ, ում պաշտում են բոլոր տղամարդիկ:

Կանացի: Բնությանը դեմ գնալ չի լինի: Տղամարդիկ իրենց էությամբ մնում են պաշտպան ու փնտրում կանացի կնոջ: Կանացի չի նշանակում թույլ, անպաշտպան, անպայման վուլգար: Կանացիությունը էներգիա է:

Արժանապատիվ: Ոչ ոք չի հարգի քեզ, եթե ինքդ առաջինը չանես դա: Դա հայելու կանոնն է, որն աշխատում է միշտ: Տղամարդիկ սիրում են արժանապատիվ աղջիկների, ովքեր կայացած են, ունեն տեսակ:

Զիջող: Իզուր չէ ասված, որ հարաբերություններում տղամարդը գլուխն է, իսկ կինը` պարանոցը: Եթե կանացի փոքրիկ խորամանկություններով առաջնորդվես ու իմանաս, թե որտեղ պետք է պնդել սեփական տեսակետը, իսկ որտեղ` զիջել, ամեն ինչ կարգին կլինի: