ԱԴԵԼԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐ՝ “HELLO” ԵՐԳԸ (տեսանյութ)

3 տարի տևած դադարից հետո համացանցում հայտնվել է երգչուհի Ադելի նոր երգը, որը կոչվում է “Hello”: Երգը ունի նաև տեսահոլովակ, որը նկարահանել է կանադական հայտնի արվեստի տան ռեժիսոր Խավիեր Դոլանը: Այս տեսահոլովակը դարձավ Ադելի երրորդ ալբոմի առաջին սինգլը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել  նոյեմբերի 20-ին: